ՆԿԱՐՉԻ ՄԱՍԻՆ

Ծնվել է 1950թ. Երեւանում, ուսուցչի ընտանիքում, նկարել սկսել է վաղ հասակից։ Դեռ դպրոցական տարիքում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, եւ նրա աշխատանքները բազմիցս պատկերվել են թերթերում ու ցուցադրվել հեռուստատեսությամբ։

1975թ., լինելով Հայկական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետի ուսանող, Գառնիկ Հովհաննիսյանն արժանացել է Ավետիք Իսահակյանի 100 ամյակին նվիրված ուսանողական ցուցահանդեսի առաջին մրցանակին։

Ինստիտուտն ավարտել է 1977թ., որից հետո նրա գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսներում։ Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդել է նկարչություն դպրոցում, ինստիտուտում եւ գեղարվեստական ստուդիայում։

Հայաստանի նկարիչների միության անդամ է։

2003թ. նոյեմբերի Հայաստանի նկարիչների տանը ներկայացվեց Գառնիկի ՙՁոն Հայաստանին՚ անհատական ցուցահանդեսը, որը հաջողություն ունեցավ։

2004թ. մարտ-ապրիլին նրա բնապատկերների ցուցադրում կազմակերպվեց ՀՀ Կենտրոնական Բանկի շենքում։

Նույն թվականին անհատական ցուցահանդես Հայաստանում Ամերիկյան դեսպանատանը:

2005թ. աշնանը անհատական ցուցահանդեսներ Կալիֆորնիայի Լոս Անջելես և Ֆրեզնո քաղաքներում (ԱՄՆ):